TSU Gordela @ One Caucasus 2020
TSU Gordela at One Caucasus Festival

Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ Կովկասի լավագույն կանացի խմբերից մեկը՝ Գորդելա-ն  (TSU Gordela – Վրաստան), կմիանա մեզ այս տարի One Caucasus 2020  փառատոնին: 

TSU Gordela- ն վրացական ժողովրդական խումբ է, որը ստեղծվել է 2007 թվականին Թբիլիսիի Իվան Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում: Խմբի ղեկավարն է Վլադիմիր (Տամազ) Մամալաձեն:  «TSU Gordela» -ն կատարում է պոլիֆոնիկ ժողովրդական երգեր ինչպես կապելլայով, այնպես էլ տարբեր երաժշտական գործիքների ուղեկցմամբ:

Խմբի անդամները նվագում են ամենահին ժողովրդական գործիքների վրա, ինչպիսիք են պանդուրին, չոնգուրին, չինիրին, քնարը/չանգին, փայտե փողային գործիքների՝շվի,  սալամուրի, չիբոնի, լարչիմի, հարվածային գործիքների վրա՝ դհոլ, դափ և ակորդեոն:
Չնայած խումբն ունի 10 տարվա պատմություն, սակայն այն արդեն բավականին հայտնի է  և արժանացել է փառատոններին բազմաթիվ երաժշտական մրցանակների: Այդ ամենը վկայում է  Գորդելայի անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

TSU Gordela- ն մասնակցել է One Caucasus (2014)- ի առաջին փառատոնին: Pako Sarr –ի հետ միասին՝ Սենեգալից Վարշավայում հիմնավորված երաժիշտ (հիմա նաև One Caucasus-ի երաժշտական գծով տնօրեն), նրանք ստեղծեցին  One Caucasus 2014-ի ամենալավ և ամենաանմոռանալի նախագծերից մեկը:  

Վրաստանի կանաց  հրաշալի ձայների յուրիօրինակ այս համադրությունը և ավանդական կովկասյան երաժշտական գործիքների ձայներն իսկապես հրավերեն են հանդիսանում  իրական վրացի ժողովրդին բացահայտելու և Կովկասյան ավանդական երաժշտության ամենալավ ելույթներից մեկը վայելելու համար:


Վերջերս Գորդելան նշել է իր 10-ամյակը երաժշտության ոլորտում: Այս տարիների ընթացքում խումբը գրավեց Վրաստանում և արտասահմանում իր երկրպագուների մեծ սերը (վերջերս խումբը ելույթ է  ունեցել Ֆրանսիայում): Ունենալով վրացական ավանդական երաժշտության արմատներ՝ Գորդելան  շարունակում է զարմացնել իր երկրպագուներին նոր հիասքանչ կոմպոզիցիաներով և երաժշտական ստեղծագործություններով, նրանց վիրտուոզ  և դեպի արվեստն ունեցած անսահման սիրով:

Այսպիսով, բաց մի՛ թողեք նոր, ֆանտաստիկ երաժշտական նախագիծը Գորդելայից (Gordela) և Փսիո Քրյուից (Psio Crew). Միացի՛ր մեզ One Caucasus-ի բացման գիշերը՝ Օգոստոսի 24-ին, և մնացի'ր մեզ հետ Ծերաքվիում՝ երաժշտական նոր նախաձեռնությունների ստեղծման միջազգային կենտրոնում

 



OneCaucasus Sponsors